<< ՍՊՈՐՏՈՒՄ ՝ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ >>

11:35 - 23 Հոկ, 2020

Մոսկվայում  անցկացվել է    ՅՈՒՆԵՍԿՕ-ի << Սպորտում՝  դոպինգի դեմ  >> կոնվենցիայի  խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը։ Երկօրյա միջոցառմանը մասնակցել են նախագահության ղեկավար  Մարկոս Դիասը / Դոմինիկյան հանրապետություն / , նրա տեղակալներ ,  ՌԴ –ի  և Սենեգելի սպորտի նախարարներ Օլեգ Մատիցինը, Մատար Բան և այլոք։

Քննարկվել են  համաշխարհային սպորտի լրջագույն հիմնախնդիր դոպինգը արմատախիլ անելու,   միջազգային մարզական կազմակերպությունների, ՄՕԿ –ի , WADA- ի, Եվրոպայի խորհրդի, Ինտերպոլի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հետ կապված հարցերը։ : 

Բանախոսներն իրենց ելույթներում  նշել են, որ 2020 –ը  հավերժ կմնա համաշխարհային պատմության մեջ: Կորոնավիրուսային համաճարակը էապես փոխեց  կյանքը։ Աշխարհը   պատրաստ չէր վարակին և դա ծանր փորձություն էր մարդկության համար։ Բացառություն չէ  նաև մարզական բնագավառը։ Հատկապես այս նոր պայմաններում չափազանց կարևոր է միավորել պետությունների ջանքերը դոպինգի դեմ պայքարում: Ավելին, այդ հարցերը պետք է լուծվեն արհեստավարժորեն, կառուցողական, առանց քաղաքականացման  փորձերի և արտաքին միջամտության։

Սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային կոնվենցիան ընդունվել է 2005թ․  հոկտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ նստաշրջանում և ուժի մեջ է մտել 2007թ․  փետրվարի 1-ից: 2020թ․ մայիսի դրությամբ այն ստորագրել են 189 պետություններ: 

 

 

Այլ նորություններ